The Christian Science Monitor. Թրամփը պատից է սկսում հետպատերազմյան Ամերիկայի դերի լիակատար...

The Christian Science Monitor. Թրամփը պատից է սկսում հետպատերազմյան Ամերիկայի դերի լիակատար փոփոխությունը

54
0
SHARE

«Չորեքշաբթի, որն իր կողմից անվանվեց «ազգային անվտանգության համար կարեւոր օր», նախագահ Թրամփը ձեռնարկեց ներգաղթի սահմանափակմանը եւ սահմանների ամրապնդմանը ուղղված քայլեր, մասնավորապես՝ հրահանգեց «անմիջապես» սկսել կառուցել իր քարոզարշավի այցեքարտը հանդիսացող պատը», – նշում է The Chrisitan Science Monitor–ի մեկնաբան Հովարդ Լաֆրինչին ու շարունակում. –«Սկսվում է նրա «Ամերիկան՝ ամենից առաջ» նախընտրական կարգախոսի վերափոխումը երկաթբետոնյա իրականությանը»։

Այդպիսով, Թրամփը ազդարարում է, որ գործելու է համաձայն գաղափարի, թե բարձր պատերն ու ամուր սահմաններն են Միացյալ Նահանգների անվտանգության գրավականը։ Փորձագետների խոսքով, ԱՄՆ–ի առաջատար դերը եւ փոխկապակցվածությունը այլ երկրների հետ Միացյալ Նահանգների՝ աշխարհում  անվտանգության պահպանման եւ ինքնապաշտպանության մարտավարության կարեւոր բաղկացուցիչն է։ Այն, որ Թրամփը այժմ փորձում է փոխել այդ մարտավարությունը, դառնալու է լուրջ փորձություն գլոբալ անվտանգության եւ Միացյալ Նահանգների համար»։

 «Վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ այս շաբաթ Թրամփը կստորագրի մի նոր փաստաթուղթ, որով, Միացյալների Նահագների դռները, գոնե ժամանակավորապես, կփակի Սիրիայից եւ մի շարք այլ երկրներից փախստականների համար։ Բոլոր այդ երկրները մահմեդական են, սակայն հիմնական գործոնն այստեղ ոչ թե կրոնական է, այլ այն, որ այդ երկրներում գործող ահաբեկչական խմբավորումները անվտանգության տեսանկյունից լուրջ վտանգ են ներկայացնում», –նշում է հոդվածագիրն ու հավելում. «Մի կողմից, այդ քայլը կզրկի ահաբեկիչներին Միացյալ Նագանգներ օրինական ճանապարհով մուտք գործելու հնարավորությունից, մյուս կողմից՝ ջուր է լցնում ԱՄՆ–ի մասին ահաբեկիչների քարոզչության ջրաղացին»։

NO COMMENTS

LEAVE A REPLY