Stratfor–ը Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ ռազմական բախման ռիսկի աճ է կանխատեսում

Stratfor–ը Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ ռազմական բախման ռիսկի աճ է կանխատեսում

SHARE

Stratfor վերլուծական գործակալությունը կանխատեսում է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ ռազմական բախման ռիսկը կմեծանա։

«Քանի դեռ ԱՄՆ–ը ուժեղացնում է սուննի ապստամբների դիրքերը եւ Ռուսաստանի հետ երկխոսությունը զրկում է առաջնայնությունից, ռազմական բախման ռիսկը կմեծանա այս տարվա 4-րդ եռամսյակում։ Իրավիճակը բարդացնում է նաեւ Թուրքիան, որն այս պահին ցամաքային գործողություններ է իրականացում Սիրիայում եւ ԱՄՆ աջակցությամբ շարժվում է դեպի հարավ»,– ասել են գործակալությունից։

Նրանց խոսքով՝ Մոսկվան Սիրիայում կօգտագործի ռազմական ներուժը բանակցություններում իր դիրքերի ամրապնդման համար, մինչդեռ Վաշինգթոնը պատրաստ չէ որեւէ գործարքի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լիազորությունների ժամկետի լրանալու պատճառով։

«ԱՄՆ–ը կհարձակվի Մոսուլում եւ Ռաքքայում ԻՊ դիրքերի վրա, իր ջանքերը կկենտրոնացնի Սիրիայի հակամարտության լուծման, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ համագործակցության նվազագույն մակարդակի պահպանման վրա, որպեսզի նվազագույնի հասցնի բախման ռիսկը։ Մոսկվան այդ ժամանակ ջանքեր կգործադրի Հալեպի մոտ լոյալիստների դիրքերի ամրապնդման համար, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը մարտի դաշտում եւ ամրապնդի դիրքերը ԱՄՆ նախագահի հետ հաջորդ բանակցություններում»,– հայտնում է Stratfor–ը։

NO COMMENTS

LEAVE A REPLY