El Pais․ Թրամփի դարաշրջանում նույնիսկ ինտիմ կապերը գաղափարախոսական երանգ են ստանում

El Pais․ Թրամփի դարաշրջանում նույնիսկ ինտիմ կապերը գաղափարախոսական երանգ են ստանում

SHARE

Պառակտումը , որով ուղեկցվել է 2016-ի քարոզարշավը, նա Թրամփի հաղթանակը, տարածվում է նույնիսկ ինտիմ կապերի վրա, վստահեցնում է El Pais–ի թղթակից Նիկոլոս Ալոնսոն։

ԱՄՆ-ում հիմա շատ պահանջված են ծանոթությունների կայքերը, որոնք նախատեսված են կամ միայն Թրամփի ընտրողների, կամ էլ նրա ընդդիմախոսների համար։ Առաջին անվանակարգում ստեղծվել է TrumpSingles.com. կայքը։ Հեղինակի խոսքով կայքն ունի օգտատերեր ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Մեծ Բրիտանիայում ու Ռուսաստանում։ «Նոյեմբերին, Թրամփի հաղթանակից հետո, կայքի գործածման համար ամսավճարը աճել է 5 դոլարից դառնալով գրեթե 20, բայց հիմնադիրների խոսքով, օգտատերերի քանակը, միեւնույն է աճում է»,- ասվում է հոդվածում։

Maple հավելվածը օգնում է ամերիկացիներին իդեալական զուգընկեր գտնել Կանադայում,որպեսզի «փրկի նրանց Թրամփի սարսափելի նախագահությունից», գրում են կայքը ստեղծողները։ Անցած տարի ամերիկացիների 19 տոկոսը սոցհարցման ժամանակ հայտնել է, որ Թրամփի հաղթանակի դեպքում կմտածի Կանադա տեղափոխվելու մասին։

NO COMMENTS

LEAVE A REPLY