«ECO-ի քաղաքակրթության ոլորտում ընդհանուր մշակույթն ու պատմությունը» խորագրի ներքո համաժողով Թեհրանում:

«ECO-ի քաղաքակրթության ոլորտում ընդհանուր մշակույթն ու պատմությունը» խորագրի ներքո համաժողով Թեհրանում:

SHARE

Մայիսի 30-ին Թեհրանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցություն կազմակերպության՝ «ECO-ի քաղաքակրթության ոլորտում ընդհանուր մշակույթն ու պատմությունը» խորագրի ներքո մեկօրյա համաժողովը՝ ECO-ի մշակութային հաստատության և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության հետազոտությունների կենտրոնի համագործակցությամբ:

Համաժողովի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հայտարարությունը այն մասին, որ Իրանի մշակութային սահմանները վեր են քաղաքական սահմաններից, փաստում է, որ սահմանակից պետություններում պաշտոնական Թեհրանն իր քաղաքական և տնտեսական շահերը պաշտպանելու է հատկապես մշակութային փոխադարձ կապվածության խորացման և ամրապնդման դիրքերից:

Արաղչին հստակեցրել է իրանական ավանդական ժառանգության, Նովրուզի նման ծեսերի և պարսից լեզվի ու գրականության տարածվածության, իրանական մշակութային ազդեցության աշխարհագրական սահմանները՝ ներառելով Կովկասը, Հնդկական թերակղզին և Անատոլիայի որոշ հատվածներ:

Իրանական կողմը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ազգային, լեզվական ու պատմական բազմաթիվ նմանությունները դիտում է այն ընդհանուր արժեհամակարգը, որի շուրջ համախմբված են տարածաշրջանի երկրները:

Մինչև 1992 թ. սկիզբը ECO շրջանակներում համագործակցությունը հիմնականում երկկողմ էր: 1992 թվականից ծավալվեցին տնտեսական այդ կազմակերպության գործունեության սահմանները, որին միացան հետխորհրդային երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: 1995 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի համաձայն՝ ECO-ն դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում և Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում:

Իրանագետ Կարեն Մկրտչյան

NO COMMENTS

LEAVE A REPLY