1920 թ. Կարսի անկման պատճառները պետք է փնտրել մեր մեջ՝ ոչ թե...

1920 թ. Կարսի անկման պատճառները պետք է փնտրել մեր մեջ՝ ոչ թե օտարների-պատմաբան Գ. Մելքոնյան

SHARE

1920 թ. հոկտմեբրի 30-ին գրեթե առանց դիմադրության հայկական բանակը Կարսը հանձնեց թուրքերին՝ այդպիսով կանխորոշելով Հայաստանի Առաջին հանրապետության ճակատագիրը: Կարսի անկման մասին շատ է գրվել, սակայն մեր պատմագրությունը հիմնականում մեղքը փորձում է բարդել բոլշևիկյան քարոզչության վրա և նրանց մեղադրել բանակում պառակտում մտցնելու մեջ: Այդպիսով փորձ է արվում փրկել այդ ժամանակվա որոշ պաշտոնյաների դեմքը՝ բանակում տիրող կանոնադրական և բարոյահոգեբանական խայտառակ իրավիճակը կոծկելու նպատակով: Մյուս կողմից մեղքը բարդել միայն զինվորների վրա, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Կարսի գրավումից հետո թուրքերին գերի ընկան ոչ միայն շուրջ 2000 զինվորներ, այլև հայկական բանակի 2 գեներալ, 4  ՀՀ խորհրդարանի պատգամավոր, որոնք ևս դիմադրելու ոչ մի փորձ չեն արել: Հետևաբար, Կարսի անկման պատճառները պետք է փնտրել մեր մեջ և ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը:

պատմաբան Գևորգ Մելքոնյան

NO COMMENTS

LEAVE A REPLY