Օգոստոսին նախագահների հանդիպման հետ կապված չկա որևէ պլան-Ջեյմս Ուորլիք

Օգոստոսին նախագահների հանդիպման հետ կապված չկա որևէ պլան-Ջեյմս Ուորլիք

SHARE

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես շփման մեջ են Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ և հաճախ են հանդիպումներ անցկացնում»:

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքերով՝ թեև օգոստոսի հետ կապված չկա որևէ պլան, համանախագահները փորձում են շարունակել սերտ կապի պահպանումն ու երկու կողմի արտգործնախարարների հետ համագործակցությունը:

«Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում երկու նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել նորից՝ բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու համար։ Մենք դիտարկում ենք նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ Առկա առաջարկների դիտարկման համար մենք մշտապես շփման մեջ ենք նախագահների ու նախարարների հետ»։

NO COMMENTS

LEAVE A REPLY