Օբաման փորձել է ազդել սիրիական քրդերի հարցում Էրդողանի վերաբերմունքի վրա

Օբաման փորձել է ազդել սիրիական քրդերի հարցում Էրդողանի վերաբերմունքի վրա

SHARE
U.S. President Barack Obama (L) and Turkey's Prime Minister Recep Tayyip Erdogan take part in a family photo during the G20 Summit of major world economies in Cannes November 3, 2011. REUTERS/Philippe Wojazer (FRANCE - Tags: POLITICS BUSINESS) - RTR2TKEP

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համոզել վերանայել Անկարայի դիրքորոշումն ԻՊ-ի զինյալներից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրմանը սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) մասնակցության շուրջ: Այս մասին գրում էՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Հոկտեմբերի վերջին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է սատարել Ռաքքայի ազատագրմանը միայն այն դեպքում, եթե սիրիական քրդերը չմասնակցեն գործողությանը:

Պաշտոնյաների տեղեկացմամբ՝ հոկտեմբերի վերջին Օբաման ավելի քան երկու ժամ հեռախոսով զրուցել է Էրդողանի հետ այդ թեմայի շուրջ:

Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի ջոկատներն ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցն են ԻՊ-ի դեմ պայքարում: Անկարան, սակայն, YPG-ն ահաբեկչական խմբավորում է համարում՝ կապված երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ:

Ներկայում Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքը զինյալներից ազատագրելու ուղղությամբ մրցավազք է ընթանում: Եթե հաղթեն թուրքական կողմի աջակցությունը վայելող ուժերը, սիրիացի քրդերը կարող են հրաժարվել մասնակցել Ռաքքայի ազատագրմանը, ինչը կարող է արմատապես փոխել Սիրիայում իրադարձությունների ընթացքը:

«Դա այն արդյունքը կլիներ, որը մենք ամենաքիչն ենք ուզում»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

NO COMMENTS

LEAVE A REPLY