Քոչարյան. Պարտված է այն ազգը, որն իր անվտանգությունը կապում է ուրիշ, թեկուզ...

Քոչարյան. Պարտված է այն ազգը, որն իր անվտանգությունը կապում է ուրիշ, թեկուզ ամենամոտ պետության հետ

SHARE

Պետության համար լավագույն անվտանգության երաշխիքը սեփական ուժերի վրա հույս դնելն է։ Այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այս կամ այն զինատեսակների գնման շուրջ ադրբեջանական կողմի բանակցությունները։

«Պարտված է այն ազգը, որն իր անվտանգությունը կապում է ուրիշ, թող որ թեկուզ ամենամոտ պետության հետ»,– ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ իր ասածն առհասարակ չի նշանակում, որ Հայաստանն անտեսում է համագործակցության կարեւորությունը։

«Հավասարակշռությունը միայն զենքի քանակը չէ։  Պետք է հաշվի առնել եւ այլ գործոնները, ամենակարեւորը՝ մարդկային ոգին, բնականաբար։ Մի բան է ժողովուրդը, որը պայքարում է իր հողի համար, այլ բան, երբ հասկանում են, որ այդ հողն իրենց չի պատկանում»,– ասել է փոխնախարարը։ Մյուս կողմից, նրա խոսքով, չի կարելի անտեսել ժամանակակից սպառազինությունները։ «Իրոք, վերջին ժամանակներս Ադրբեջանը ջանքեր էր գործադրել, եւ կարիք կար հավասարակշռել իրավիճակը։ Հիմա մենք ունենք «Սմերչեր», «Սոլնցեպյոկներ», «Իսկանդերներ»։ Վատն այն է, որ դա բերում է սպառազինությունների նոր մրցավազքի»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակից կա 2 ելք՝ բանակցությունների վերականգնում եւ համաձայնագրի կնքում կամ Ադրբեջանը գնում է ռազմական ճանապարհով։ «Իմ կարծիքով երկրորդ տարբերակի հավանականությունն աստիճանաբար նվազում է»,–նշեց Քոչարյանը։ Որպես հիմնական փաստարկ՝ նա բերեց նավթադոլարային հոսքի կրճատումը։ «Եվ ամեն դեպքում, իմանալով, թե ում հետ գործ ունենք, անհրաժեշտ է միշտ զգոն լինել»,– նշեց Քոչարյանը։

NO COMMENTS

LEAVE A REPLY