Քլինթոնը կձգտի Ռուսաստանին դուր մղել Ադրբեջանից-Նիկոլայ Զլոբին

Քլինթոնը կձգտի Ռուսաստանին դուր մղել Ադրբեջանից-Նիկոլայ Զլոբին

SHARE

ԱՄՆ-ի Դեմոկրատական կոսակցությունից թեկնածու Հիլլարի Քլինթոնը մեծ հետաքրքրություն է դրսևորում Հարավային Կովկասի նկատմամբ և այդ տարածաշրջանի վրա Ռուսաստանի, որի նկատմամբ նա ունի չթաքցվող անբարյացակամություն՝ ազդեցությունը սահմանափակելու ցանկություն է հայտնում, haqqin.az-ին է ասե՝լ ամերիկացի քաղաքագետ, Վաշինգտոնի Center on Global Interests-ի նախագահ Նիկոլայ Զլոբինը։

Նրա խոսքով, դեմոկրատների համար ավանդաբար, Քլինթոնը ուշադրություն կհատկացնի հետխորհրդային տարածության վրա և կձգտի տարբեր ուղիներով նախկին խորհրդային հանրապետությունները հեռացնել Ռուսաստանից. ԱՄՆ-ի կողմից օգնության միջոցով, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ համագործակցության համատեղ նախագծերով և այլն։ Այստեղ գլխավոր նպատակը կայանում է ոչ թե այդ երկրների զարգացման մեջ, այլ այդ պետությունները Ռուսաստանից էլ ավելի հեռացնելու փորձի մեջ, ասել է փորձագետը։

Զլոբինի խոսքով, եթե հաղթի Հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը, ապա նա ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները կկառուցի Մոսկվայի հետ շրջահայեցությամբ և կիրագործի այն նախագծերը, որոնք Կրեմլում չեն առարկվում։ Նրա համար առաջնահերթային կլինի Ռուսաստանի հետ փոխզիջումների փնտրումը, այնդեպքում, երթ Քլինթոնի համար առաջնահերթությունը՝ Մոսկվայի թուլացումն է։ Թրամփի համար տարածաշրջանում գլխավոր աշխարհաքաղաքական գործընկերի հետ հարաբերությունները բարձր են կանգնած՝ Հարավային Կովկասի և ընդհանրապես Կասպիական ջրավազանի երկրների շահերից։

Քաղաքագետի կարծիքով, ներկա ժամանակ ԱՄՆ-ի մոտ հետխորհրդային տարածության նկատմամբ մեծ հետաքրքրություն չի նկատվում։ Ուկրաինան վանել է նման հետաքրքրությունը։ Արևմուտքում հասկանում են, որ այդ երկրներում ոչ քիչ ուժեր ու միջոցներ պահանջող բարդ իրավիճակ է, իսկ քաղաքական դիվիդենտներ ստանալու ռիսկը շատ մեծ է, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի դեպքում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում հասկանում են, որ Ռուսաստանին առանձնապես հարկավոր չեն հետխորհրդային տարածությունում աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար ջանքեր, իսկ ահա Արևմուտքը ստիպված է գրավել շատ ակտիվ դիրքորոշում և ինչ որ բան անել։ Այժմ ամերիկական մեյիսթրիմը նվազ ակտիվ դիրք է գրավում Հարավային Կովկասի նկատմամբ հարաբերությունների կապակցությամբ, քան դա եղել է հինգ տարի առաջ, համարում է Զլոբինը։

Մյուս կողմից՝ Դոնալդ Թրամփը, որպես գործարար՝ տնտեսական հարաբերությունները չի ծանրաբեռնի քաղաքական պարունակությամբ։ Դեմոկրատները ցանկացած առևտրական հարաբերությունները կծառնաբերեն գաղափարական պարունակությամբ. մարդու իրավունքներ, ժողովրդավարական ազատություններ և այլն։ Հանրապետականները այդ պլանում առավել պրագմատիկ են և ինչ որ չափով առավել շահավետ են Հարավային Կովկասի և ԱՊՀ-ի տարածաշրջանի համար։ Սակայն, եթե Թրամփը արտաքին քաղաքականությունը սկսի քննարկել որպես բիզնես, ապա այն դեպքում, եթե նա չտեսնի տարածաշրջանում տնտեսական գրավչությունը, ապա ընդհանրապես ակտիվություն չի դրսևորի։ Եվ ոչ մի գաղափարախոսական պատճառներ նրան այստեղ չեն գրավի։ Թրամփի համար գլխավոր նպատակը հանդիսանում է աշխարհում ԱՄՆ-ի տնտեսական գերակշռությունը։ Համապատասխանաբար նա բոլոր հարցերը կքննարկի տնտեսական շահերի պրիզմայի միջով։

Դատելով համաձայն Թրամփի ընդհանուր քաղաքական գծին, Վաշինգտոնը Ադրբեջանի հետ հարաբերությունները կկառուցի միայն այն դեպքում, եթե Թրամփը դա գտնի, որպես տնտեսապես շահավետ։ Իսկ Քլինթոնը կարող է Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցել նրա համար, որպեսզի առաջադրի իր ինչ որ գաղափարախոսական հայեցակարգերը, պայքարի ժողովրդավարության համար, թույլացնի Ռուսաստանին և այլն։ Ստացվում է, որ Թրամփը, որպես պրագմատիկ, շահավետ է Ադրբեջանին,սակայն այն դեպքում, եթե հանրապետականը Բաքվի հետ հարաբերություններում տեսնի բիզնես շահավետություն։ Իսկ Քլինթոնը կարող է գնալ Ադրբեջանի հետ մերձեցման, եթե նույնիսկ չտեսնի տնտեսական շահեր, ասել է քաղաքագետը։

NO COMMENTS

LEAVE A REPLY