Քերրին կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կատարել իրենց պարտավորությունները

Քերրին կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կատարել իրենց պարտավորությունները

SHARE

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ ու կոչ արել խուսափել լարվածությունից ԼՂ հակամարտության գոտում, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Քերրին երկու նախագահների հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ հիշատակել է, որ վերջին շրջանում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է:

Քերրին դիմել է երկու երկրների նախագահներին՝ կոչ անելով կատարել այն պարտավորությունները, որոնք վերջիններս ստանձնել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ:

NO COMMENTS

LEAVE A REPLY