Փորձագետ․ «Երկաթե գմբեթի» գնման մասին Իսրայելի ու Ադրբեջանի գործարքի պաշտոնական հաստատումներ չկան

Փորձագետ․ «Երկաթե գմբեթի» գնման մասին Իսրայելի ու Ադրբեջանի գործարքի պաշտոնական հաստատումներ չկան

SHARE

Այսօրվա դրությամբ «Երկաթե գմբեթ»-ի գնման մասին Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ կնքված գործարքի որեւէ պաշտոնական հաստատում չկա։ Այս մասին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը, NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով պարբերական հրապարակումները Ադրբեջանին «Երկաթե գմբեթի» հնարավոր վաճառքի մասին։

«Ուզում եմ նշել,որ Իսրայելի ղեկավարները բազմիցս նշել են, որ մյուս պետությունների, այդ թվում Ադրբեջանի հետ կապերը ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ, քանի որ այդ հարաբերությունները կառուցվում են պետությունների փոխադարձ շահերի հիման վրա։ Միաժամանակ Իսրայելը, իրոք, լինելով ռազմաարդյունաբերական արտադրանքի առաջատար մշակողներից ու արտահանողներից մեկը, վերջին տարիներին Ադրբեջանի հետ կնքել է մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրեր»,- նշել է Ալեքսանդր Ցինկերը։

Փորձագետը հիշեցրեց, որ 2016-ի դեկտեմբերին, Ադրբեջանի նախարարին հղումներ անելով, մամուլը հրապարակել էր տեղեկություններ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» համակարգի հնարավոր մատակարարումների մասին։

«Երկաթե գմբեթը» ՀՀՊ մարտավարական համակարգ է, որը նախատեսված է 4-ից 70 կմ հեռահարության թռիչքով չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանության համար։ Գազայից , Լիբանանից ու եգիպտական Սինայից բխող սպառնալիքների չեզոքացման հարցում օպերատիվ ձեռքբերումների տեսակետից «Երկաթե գմբեթը» իրեն հավասարը չունի։ Սակայն դրա բացառիկությունը՝ որոշակի վայրում որոշակի սպառնալիքի համար մշակումը, կարող է սահմանափակել դրա նկատմամբ այն երկրների հետաքրքրությունը, որոնք գործ ունեն ավելի ավանդական ռազմական հակառակորդի հետ։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ն այս մշակման մեջ ներդրել է մոտ մեկ միլիարդ դոլար, բայց հրաժարվել է գնել «Երկաթե գմբեթը» Աֆղանստանում ու Իրաքում իր սեփական ուժերի համար։

Ուզում եմ նշել, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի հետ գործարքի մասին ոչ մի պաշտոնական հաստատում չի ստացվել։ Իրոք «Երկաթե գմբեթ» համակարգի մատակարարումնեի մասին բանակցություններ իրականացվում են մի շարք երկրների հետ, բայց իրականում այդ համակարգը ձեռք է բերել միայն մեկ հեռավորարեւելյան երկիր, որի անունը ոչ մի տեղ չի հիշատակվում։

Բացի դրանից, այսօր իսրայելական զինվորականները օգտագործում են չորրորդ սերնդի «Երկաթե գմբեթի» մոդելները, արտահանման համար թողնելով միայն ավելի վաղ արտադրված տարբերակները , քանի որ համակարգի մշակողները մտավախություններ չունեն տեխնիկական արտահոսքի կապակցությամբ»,- շեշտեց Ալեքսանդր Ցինկերը։

NO COMMENTS

LEAVE A REPLY