Տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները հնարավորություն են տվել տեր դառնալ Վիլսոնյան Հայաստանին-Վ. Խառատյան

Տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները հնարավորություն են տվել տեր դառնալ Վիլսոնյան Հայաստանին-Վ. Խառատյան

SHARE

Անցյալ դարի 60-ական թվականներին Բեյրութում լույս տեսավ այս վերնագրով մի գիրք, որը «մեծ երազ» էր անվանում միացյալ Հայասատանը…Սեւրի պայմանագրով դաշնակիցները միջազգային հանրությանն ու մեզ ներկայցրեցին մեր հատուցման գինը, որը տարածքային առումով չափվեց ու բարձրաձայնվեց. 160 հազար քկմ: 2015 թվականի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը Համահայկական հռչակագրում ամրագրեց հիշյալ «երազը» որպես հատուցում:
Կարո՞ղ ենք արդյոք իրականացած տեսնել այդ երազը, թե՞ հերթական անգամ երազախաբ ենք լինելու: Եկեք փորձենք միասին երազել: Տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները հնարավորություն են տվել տեր դառնալ Վիլսոնյան Հայաստանին, իսկ Արցախն էլ իր ներկա սահմաններում ճանաչված է միջազգային հանրության կողմից: Ստացվում է, որ Միացյալ Հայաստանը կազմելու է Հայաստանի Հանրապետություն-30 հազար քկմ, Արցախ-12 հազար քկմ, Սեւրի պայմանագրով Արեւմտյան Հայստան 90 հազար քկմ=132 ազար քկմ…Այսինքն ներկայիս ՀՀ տարածքը մեծանալու է ավելի քան 4 անգամ: Հայաստանի Հանրապետությունում ապրում է պաշտոնական տվյալներով 3մլն-ից մի փոքր ավել մարդ, Արցախում 150 հազար, գերակշիռ հայ բնակչություն եւ ավելի քան 7-8 մլն արտերկրում: ԼՂԻՄ-ի հետ համեմատ Արցախի տարածքը մեծացել է 3 անգամ, բնակչությունը չի փոխվել….այսինքն ստացվում է, որ ՀՀ-ի մոտ 1/3-ը կամ 35 %-ը կազմող Արցախում ապրում է Հայաստանի բնակչության ընդամենը 5%- ը կամ 0,2 մասը….ՀՀ եւ Արցախի իշխանությունների բոլոր քայլերը՝ ուղղված վերաբնակեցնելու Արցախը՝տապալվեցին: Ավելին, ՀՀ իշխանությունները այս 25 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին հայաթափելու Հայաստանը, եւ պաշտոնական տվյալներին հակառակ շրջանառվում է 2 մլն բնակչություն թիվը: Հիմա եթե մեր մեծ երազն իրականություն է դառնում, ի՞նչ է դա նշանակում…Մեզ տրվելիք տարածքներում բնակչության թիվը կազմում է 12-15 մլն մարդ, ոչ հայ բնակչություն-քրդեր, թուրքեր, այլազգիներ քիչ քանակությամբ: Կարո՞ղ ենք արդյոք սփյուռքի նախարարության ՀՀ-ում տապալված «արի տուն» ծրագիրը իրականացնել միացյալ տարածքներում…Չեմ հավատում, բայց փորձենք երազել..եւ ընդունենք, որ 5 մլն հայ վերադարձավ…ե՞ւ, եւ ստացվեց որ մենք մեր Հայրենիքում կազմում ենք ազգային փոքրամասնություն, իր բոլոր տխուր հետեւանքներով…Սա բուրգի միայն մի փոքրիկ հատվածն է, քանզի քննարկել սրանից հետո ՀՀ տնտեսական խնդիրները, ռազմական ծախսերը, սահմանների պաշտպանության եւ անվտանգության հարցերը, արդեն իսկ ենթադրում են, որ գոնե այս փուլում երազը շարունակելն անիմաստ է:

պատմաբան Վարդան Խառատյան

NO COMMENTS

LEAVE A REPLY