Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը կկայանա Բաթումում

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը կկայանա Բաթումում

SHARE

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը կկայանա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին՝ Բաթում քաղաքում:

Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նա նշել է, որ բոլոր երեք պետությունների պաշտպանության նախարարություններն աշխատել են Հուշագրի վրա, որը պետք է ստորագրվի հանդիպման ժամանակ:

«Թուրքիայի պաշտպանության նախարարի փոխարինումը հետաձգեց մեր հանդիպումը: Մենք ծրագրում էինք հանդիպումն անցկացնել հուլիսի սկզբներին, սակայն այն կկայանա հուլիսի վերջերին կամ օգոստոսի սկզբներին՝ Բաթումիում: Հանդիպմանը կստորագրվի Հուշագիր: Մենք ջանքեր ենք գործադրում բոլոր հարցերի համատեղ լուծման համար»:

NO COMMENTS

LEAVE A REPLY