Վիտալի Բալասանյանը Ծառուկյանին խնդրել է «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել...

Վիտալի Բալասանյանը Ծառուկյանին խնդրել է «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին. «Ժողովուրդ»:

SHARE

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը դիմել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանին՝ նրանից խնդրելով իրեն պատկանող «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին։

Բանն այն է, որ այդ լուսարձակները շատ հզոր են, և մթության մեջ դրանց օգնությամբ հեշտությամբ կարելի է անօդաչու թռչող սարքերին «բռնեցնել»։ Գագիկ Ծառուկյանը չի մերժել Բալասանյանի խնդրանքը և անմիջապես հանձնարարել է լուսարձակները ապամոնտաժել և ուղարկել գեներալին։

Մեր տեղեկություններով՝դրանք ապրիլից արդեն տեղադրված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ավելին՝ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ քառօրյա պատերազմից հետո մեր զինվորների կողմից խոցված անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են հենց լուսարձակների օգնությամբ»:

NO COMMENTS

LEAVE A REPLY