Վատացել է հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի ինքնազգացողությունը

Վատացել է հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի ինքնազգացողությունը

SHARE

Armtimes-ը գրում է, որ քիչ առաջ վատացել է հացադուլ անող ուսանողներից մեկի՝ Լեւոնի ինքնազգացողությունը։ Այս պահին շտապ բուժօգնության մեքենայի ներսում աշխատակիցները տղային առաջին բուժօգնություն են տրամադրում։

Մյուսները ներսում շարունակում են հացադուլը։

Լեւոնի ինքնազգացողության վատացումից հետո, հացադուլ հայտարարած տղաները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է.

««Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը արձանագրում է, որ մեր 5 անդամների կողմից սկսված հացադուլը ցույց է տալիս նրանց վճռականությունը պայքարը հասցնել հաղթական ավարտին։ Կոչ ենք անում խնդրով ինչպես նաև տղաների առողջությամբ մտահոգ բոլոր անձանց միանալ նախաձեռնության երթին դեպի Ազգային Ժողով, որը կմեկնարկի առավոտյան 9:30 Երևանի պետականի համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից։ Հորդորում ենք բոլոր համալսարանների ուսանողներին ինքնակազմակերպվել իրենց բուհերում և երթով շարժվել դեպի Ազգային Ժողով, որտեղ վաղը տեղի է ունենալու օրենքի քվեարկությունը։ Եթե մինչ օրս չես միացել մեր պայքարին, ապա վաղը հենց այդ օրն է ոտքի կանգնել քո և քո ընկերների իրավունքների պաշտպանության համար։

Միաժամանակ սթափության կոչ ենք անում իշխող մեծամասնությանը՝ ընդգծելով, որ ուսանողական շարժումն ունի իշխանություններին անհանգստություն պատճառելու օրեցօր աճող պոտենցիալ։

Հ.գ. Չուշանալ»:

NO COMMENTS

LEAVE A REPLY