Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև արցախյան հիմնախնդիրը

Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև արցախյան հիմնախնդիրը

38
0
SHARE

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև արցախյան հիմնախնդիրը, այս մասին գրում է թուրքական dunyabulteni.net կայքը:

«Հանդիպման ժամանակ քննարկված ոչ բոլոր թեմաների մանրամասներն են ներկայացվել լրագրողների հետ ասուլիսի ժամանակ: Նախագահները հանդիպման ժամանակ ընդգծել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը», – գրում է կայքը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Նշենք, որ Սոչի մեկնելու օրը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հանդիպման օրակարգում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի նաև արցախյան հիմնադիրի հարցը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրը նույնչափ կարևոր է Թուրքիայի համար:

Էրդողանն Արցախի հիմնախնդիրն անվանել էր «արնահոսող վերք» ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար և շեշտել, որ «այս և մնացած բոլոր հարցերում Թուրքիան շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին»:

NO COMMENTS

LEAVE A REPLY