Սիրիայի խնդրի վերաբերյալ կան որոշ հարցեր, որոնց շուրջ Ռուսաստանի հետ համակարծիք չենք-Չավուշօղլու

Սիրիայի խնդրի վերաբերյալ կան որոշ հարցեր, որոնց շուրջ Ռուսաստանի հետ համակարծիք չենք-Չավուշօղլու

SHARE

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական «Ռոսիա 24» (Россия 24) հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են Սիրիայի տարածքային ամբողջականության, ինչպես նաև սիրիական խնդրի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով հանգուցալուծման անհրաժեշտության հարցերում։ Սակայն այդ հանգուցալուծումը պետք է տեղի ունենա առանց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, թե նրա հետ` այդ հարցում երկու երկրների կարծիքները բախվում են:

«Չեմ կարծում, որ ընդդիմությունը կցանկանա այսքանից հետո միավորվել Ասադի հետ»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Նա նաև շեշտել է, որ Սիրիայում ընդդիմադիր և ահաբեկչական խմբավորումներին ճիշտ տարբերակելու խնդիր կա, հատկապես` «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայիններին ընդդիմադիրներից: Նրա պնդմամբ` «Սիրիայում այս պահին «Ջեբհաթ ան Նուսրայից» ամենաշատը 900 զինյալ կա»:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:

NO COMMENTS

LEAVE A REPLY