Սերժ Սարգսյանն շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա...

Սերժ Սարգսյանն շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին և բունդեսթագի նախագահին

SHARE
BERLIN, GERMANY - APRIL 6: German Chancellor Angela Merkel and Armenian President Serzh Sargsyan (R) pose ahead of a joint press conference at the German Chancellery in Berlin, Germany on April 6, 2016. Mehmet Kaman / Anadolu Agency

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: ՀՀ Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձևն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում։

«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,-ասված է ՀՀ Նախագահի խոսքում:

1 COMMENT

  1. Սակայն հետաքրքիր է թե ինչու՞ մինչեվ հիմա Հայաստանի խորհրդարանն այդ հարցը մի կարգին Չի քննարկում ու դատապարտում, էլ չեմ ասում փաստագրական անհերքելի իրականությունն անտեսող արդեն 100 տարուց ավելի հենց իրենց կազմակերպիչների ջհուդների, գերմանացիների, ֆրանսիացիների ու մյուս անտանտա — երկրների կողմից ճանաչման Չարչկվող դեմագոգիայի մասին…Հատկապես այս անենի մեղավորներն են օտար ուժերին խամաճիկ անցած ու ներկա <> նախ -ագահներն , որոնք մի կողմ թողած հայաստանյան, համայն հայության մտահոգություններն ու հետաքրքրությունները, հատկապես վերջին տգետ, իրենթուրքական խան կարծող խեռժիկ սարգսյանն, առանց խորհրդակցելու ժողովրդի հետ, դեռ ՀԱԿԱ ՀԱՅ “Թուիրքական Պրոտակոլներ է խաղացնում “, Չգիտակցելով դրսից մատուցված մեր ժողովրդին ՈՉ ձեռնտու այդ փասթաթղթի վտանգավորությունը …

LEAVE A REPLY