Սերժ Սարգսյանը մեկնել է ՀՀ հարավարեւելյան զորամասերից մեկը, ապա՝ Արցախ

Սերժ Սարգսյանը մեկնել է ՀՀ հարավարեւելյան զորամասերից մեկը, ապա՝ Արցախ

SHARE

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարեւելյան զորամասերից մեկը:

Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ զինվորական ճաշարանում ճաշել նրանց հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

NO COMMENTS

LEAVE A REPLY