Ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի:

Ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի:

SHARE

ՌԴ նախագահ Վ.Պուտինի երկու օր առաջ Աթենքում արած հայտարարություններին,որոնք առնչվում էին ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանը, այսօր արձագանքել էր Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն…Ըստ Turkiye թերթի Չավուշօղլում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կարգավորելու համար առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ,որը կարող է լինել պաշտոնական կամ ոչ պաշտոնական…Չավուշօղլուի հայտարարությանն արդեն արձագանքել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը…”Կարծում եմ,որ այդ ամենի պատասխանը կարելի է գտնել ՌԴ նախագահի հայտարարությունների մեջ,որոնք արվել էին նախօրեին…Ոչ մի աշխատանքային խումբ չի կարող լուծել այդ խնդիրը.ի վիճակի չէ…Դա կարող է անել միայն թուրքական ղեկավարությանը,որից սպասվելիք քայլերի մասին Պուտինն ասել էր Աթենքում… “,-Պեսկովի խոսքերն է մեջբերում Интерфакс-ը…
Այսինքն,ռուս-թուրքական հարաբերությունները կմնան այն նույն մակարդակում,որտեղ հայտնվեցին անցյալ տարվա նույեմբերի 24-ից հետո,երբ թուրքական օդուժը Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական ռազմական CУ-24 ինքնաթիռը,իսկ Անկարայի կողմից հովանավորվող “Գորշ Գայլեր” ահաբեկչական կազմակերպության անդամներն էլ սպանեցին ռուս օդաչուներից մեկին…Պեսկովը հասկացրել է թուրքերին,որ Մոսկվան չի հրաժարվելու իր նախապայմաններից…
Հ.Գ.Անկարայի ձեռագիրը չի փոխվում…Առաջին անգամը չէ,որ որևէ երկրի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան փորձում է խուսափել իր դեմ դրված կոնկրետ նախապայմաններն ի կատար ածելուց և առաջարկում է աշխատանքային խմբեր ստեղծել…Օրինակ՝Հաող ցեղասպանությունը ժխտող Թուրքիան ՀՀ-ին առաջարկում է ստեղծել պատմաբանների աշխատանքային խումբ այդ հարցը քննարկելու համար՝նպատակադրվելով “այն քննարկման փուլում լինելու” պատրվակով թաղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը…

Գագիկ Համբարյան

NO COMMENTS

LEAVE A REPLY