Ռուսաստանցի քաղաքագետ. Քլինթոնն ավելի դաժան Օբամա կլինի

Ռուսաստանցի քաղաքագետ. Քլինթոնն ավելի դաժան Օբամա կլինի

SHARE

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունը ներկայում ունի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ գնահատելով ընտրություններում Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի հնարավորությունները:

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ առաջ խոսել է Մոսկվայում ամերիկյան դիվանագետների հետ: «Նրանցից մեկն ինձ ասաց, որ եթե Թրամփը չլիներ, Քլինթոնը հաղթելու որեւէ հնարավորություն չէր ունենա: Իսկ հիմա նրա հաղթանակը գրեթե երաշխավորված է: Բայց, մյուս կողմից, ամերիկյան մեկ այլ դիվանագետ ասաց, որ դեռ մեկ տարի առաջ թվում էր, թե Թրամփը չի կարող թեկնածու դառնալ: Ամեն դեպքում՝ դարձավ: Այդ պառճառով, ամեն ինչ էլ կարող է պատահել»,- նշեց Խրամչիխինը:

Հարցին, թե ինչպես կարող է այս կամ այն թեկնածուի հաղթանակն անդրադառնալ երկրի արտաքին քաղաքական ուղղության վրա, քաղաքագետն ընդգծեց. «Քլինթոնն ավելի դաժան Օբամա կդառնա: Դա հստակ է: Իսկ ինչ կլինի Թրամփի պարագայում, անհնար է կանխատեսել: Կարծում եմ՝ նույնիսկ Թրամփն ինքն այդ մասին դեռեւս չգիտի»:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի հանդեպ քաղաքականությանը. Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ հիմա Հարավային Կովկասն ուշադրության կենտրոնում չէ՝ ո՛չ միջազգային քաղաքականության, ո՛չ էլ, մասնավորապես, ամերիկացիների պարագայում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին:

NO COMMENTS

LEAVE A REPLY