Ռուսաստանն աշխարհի ցանկացած կետում կպաշտպանի իր քաղաքացիների իրավունքները-Մեդվեդեւ

Ռուսաստանն աշխարհի ցանկացած կետում կպաշտպանի իր քաղաքացիների իրավունքները-Մեդվեդեւ

SHARE

Ռուսաստանը մտադիր է աշխարհի ցանկացած կետում պաշտպանել իր քաղաքացիների շահերը եւ իրավունքները: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեզ համար կարեւորագույն խնդիր է մնում արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը: Դա նախ եւ առաջ պետական խնդիր է, դրանով զբաղվում է եւ Արտաքին գործերի նախարարությունը, եւ Ռուսհամագործակցությունը: Կա նաեւ հայրենակիցների հարցերով հատուկ կառավարական հանձնաժողով:  Իհարկե կան հասարակական կազմակերպություններ», — ասել է Մեդվեդեւը:

NO COMMENTS

LEAVE A REPLY