Ռուսաստանը ձգտում է պահպանել զուգակշռությունը Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցում

Ռուսաստանը ձգտում է պահպանել զուգակշռությունը Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցում

SHARE

«Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման պայմաններում Ռուսաստանը ձգտում է պահպանել զուգակշռությունը Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցում»:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիին, այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ռազմատեխնիկական համագործակցության համերկրային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:

Նա ասել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի պահպանվի զուգակշռությունն, ինչպես բացարձակ արտահայտությամբ, այնպես էլ սպառազինության հիմնական համակարգերի քանակով և որակով:

Ա. Ֆոմինը նշել է, որ ռազմատեխնիկակակն համագործակցության գլխավոր խնդիրը այն չէ, որպեսզի օգնություն ցույց տրվի ինչ-որ մեկին, ստեղծվի ուժերի գերակշռություն. «Գլխավոր խնդիրը, որքան էլ դա տարօրինակ հնչի, խաղաղության ու կայունության պահպանումն է կոնկրետ երկրում, տարածաշրջանում և ամբողջությամբ վերցրած աշխարում»:

NO COMMENTS

LEAVE A REPLY