Ռուսաստանը, Թուրքիան եի Իրանը Սիրիայի ճգմաժամի հարցով կհանդիպեն Աստանայում

Ռուսաստանը, Թուրքիան եի Իրանը Սիրիայի ճգմաժամի հարցով կհանդիպեն Աստանայում

SHARE

Աստանայում սկսվել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի Սիրիայում հրադադարի վերահսկողության համատեղ օպերատիվ խմբի նիստը, որին մասնակցում են ՄԱԿ-ի եւ Հորդանանի փորձագետները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Աստանայի հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Ղազախստանի պաշտպանության նախարարն իր հերթին ուրբաթ օրը հայտարարել էր, որ հանդիպումը տեխնիկական բնույթ է ունենալու:

Աղբյուրը կիրակի հայտնել է, որ հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին հետեւելու հարցերըը եւ վերահսկողության ու խախտումները կանխելու միջոցառումներ մշակել, շոշափել հումանիտար աջակցության եւ Սիրիայի իշխանության ու ընդդիմության միջեւ վստահության մեծացման հարցերը:

NO COMMENTS

LEAVE A REPLY