«Ռուսաստանը զարմացած է Երևանում Վերմախտին առնչություն ունեցող Նժդեհի արձանի տեղադրմամբ»-Մարիա Զախարովա

«Ռուսաստանը զարմացած է Երևանում Վերմախտին առնչություն ունեցող Նժդեհի արձանի տեղադրմամբ»-Մարիա Զախարովա

SHARE

Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի հետ համագործակցած «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«… Մեր վերաբերմունքը նացիզմի ցանկացած դրսևորման հերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսևորումների նկատմամբ, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել է Զախարովան:

 

NO COMMENTS

LEAVE A REPLY