Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրները տեղակայվել են Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի շրջանում

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրները տեղակայվել են Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի շրջանում

SHARE

Իրանին մատակարարված ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրները տեղակայվել են Ֆորդո միջուկային օբյեկտի շրջանում:

Օգոստոսի 28-ին Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության եթերում այս մասին հայտարարել Է հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին:

Հեռուստատեսությունը ցուցադրել Է Ֆորդոյի մերձակայքում տեղակայված համալիրները: Էսմայիլին նշել Է, որ այժմ միջուկային օբյեկտը մշտապես կգտնվի պաշտպանության ներքո, եւ հայտարարել Է, որ Իրանի երկինքն «ամենաանվտանգներից մեկն Է տարածաշրջանում», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Օգոստոսի 28-ին ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը փորձել Է Թեհրանին խանգարել ստանալու Ս-300 համալիրները, քանի որ չի ցանկանում ընդունել ինքնապաշտպանության՝ Իսլամական Հանրապետության իրավունքը:

NO COMMENTS

LEAVE A REPLY