Ռուսական նորագույն հրթիռը սարսափ է առաջացրել Արևմուտքում

Ռուսական նորագույն հրթիռը սարսափ է առաջացրել Արևմուտքում

SHARE

Ռուսական նորագույն РС-28 միջմայրցամաքային հիպերձայնային բալեստիկ հրթիռը, որն Արեւմուտքում կնքվել է «Սատանա-2» անվամբ (ռուսական անվանումը «Սարմատ» է, եւ այն փոխարինելու է գալիս ներկայիս հիմնական հարվածային միավոր համարվող «Սատանա» հրթիռներին), որի առաջին լուսանկարները ՌԴ-ն օրերս էր ներկայացրել, արեւմտյան լրատվամիջոցներում իսկական խուճապային տրամադրություններ է առաջացրել: Գնահատականներ են հնչում, որ նման մեիայն մնեկ հրթիռը կարող է միանգամից ոչնչացնել Ֆրանսիան կամ  Տեխաս նահանգը: Ճիշտ է, կան նաեւ նման ոչնչացնողց ուժի հետ կապված թերահավատներ,  բայց  բոլորի մոտ էլ այն կարծիքն է, որ խոսքն իրոք  «նոր դժոխքային ատոմային գերզենքի» մասին է: Օրինակ`  Extreme Tech հրատարակչությունը վերապահումով մոտենալով այն փաստին, որ նման մեկ հրթիռտը կարող է մի ամբողջ պետություն ոչնչացնել, այնուամենայնիվ, ֆիքսում է, որ եթե նման մի հրթիռ հարվածի, մեկ է` այդ պետության համար դա, մեղմ ասած,  «շատ ծանր օր» կլինի:  Լրատվամիջոցների հաշվարկներով` այդ հրթիռի միայն մեկ մարտագլխիկը (իսկ հրթիռը, տարբեր գնահատականներով, ի զորու է կրել մինչեւ 24 հիպերձայնային կառավարվող մարտագլխիկ), ասենք` Մանհեթնում պայթելու դսեպքում կխլի առնվազն 7,5 մլն մարդու կյանք, իսկ վիրավորների թիվը կհասնի ավելի քան 4 մլն-ի: Իր հերթին Daily Mail-ը խոսելով «Սատանա-2»-ի մասին, մեկ հանգամանք է ֆիքսում. «Այն Պուտինի ամենաէֆեկտիվ նախազգուշացումն է Արեւմուտքին»:

Մի խոսքով,  РС-28-ի մասին նման անհանգստացած հրապարակումներ կան գործնականում բոլոր առաջատար լրատվամիջոցներում: Բայց, եթե  հրթիռի կործանիչ մեծ ուժի մասին  գնահատականները կիսվել են, մեկ հարցում գրեթե բոլորը համոզված են. դրա դեմ որեւէ էֆեկտիվ պաշտպանական համակարգ գոյություն չունի եւ մոտակա տարիներին նույնիսկ չի էլ նախատեսվում: Այսինքն, որ РС-28-ը ջուրն է լցնում այն բազում մլիլիարդները, որն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ծախսել ու ծախսում են ռուսական հնարավոր հրթիռային հարձակումը կանխելու ուղղությամբ:

Վարդինե Սարգսյան

NO COMMENTS

LEAVE A REPLY