Ռուսական ավիակիրը Սիրիա ուղևորվելու ճանապարհին հասել է Լա Մանշ

Ռուսական ավիակիրը Սիրիա ուղևորվելու ճանապարհին հասել է Լա Մանշ

SHARE

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի`դեպի Սիրիայի ափերն ուղևորվող ռազմանավերի խումբը` միակ ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ, ուրբաթ մտել է Լա Մանշ նեղուցը:

BBC-ի հաղորդմամբ` ռազմանավերի հարվածային խումբն ուղեկցում են Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային ուժերի «Դանկան» ականակիրն ու «Ռիչմոնդ» հածանավը: Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը խոստացել է ռուսական նավերը «պահել անձնական հսկողության տակ» Մեծ Բրիտանիայի ափերով անցնելու ընթացքում:

Ռուսական ռազմանավերն ուղևորվում են դեպի Ջիբրալթար և Միջերկրական ծովով կհասնեն Սիրիա: Սա ռուսական նավերի ամենամեծ խումբն է, որը հայտնվել է Եվրոպայի ջրերում 2014-ից ի վեր:

Ակնկալվում է, որ միակ ռուսական ավիակիրը և նրան ուղեկցող նավերը կուժեղացնեն արդեն Սիրիայի ափերի մոտ գտնվող ռուսական ռազմածովային նավերի խումբը: Ներկա պահին այն կազմված է 10 նավից:

 

NO COMMENTS

LEAVE A REPLY