Ռովշան Ռզաև. Անհրաժեշտ են Ղարաբաղի հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսությունները

Ռովշան Ռզաև. Անհրաժեշտ են Ղարաբաղի հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսությունները

SHARE
????????????????????????????????????

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի փոխնախագահ Ռովշան Ռզաևը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է համարում՝ ադրբեջանական և հայկական համայնքների միջև շփումների ակտիվացումը։

«Որքան շատ լինեն խաղաղության համար մարտնչողներ, այնքան մենք շուտ կփոխենք ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը։ Դա խնդիր է և այն ստեղծվել է դրսից։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսությունները։ Մենք կկարողանանք վերականգնել մեր ժողովուրդների միջև կորած վստահությունը, որը կարող է նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- երեքշաբթի ասել է Ռ. Ռզաևը։

Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները կարող են համատեղ գոյատևել։ «Երկու համայնքների համագոյակցությունը հնարավոր է և անհրաժեշտ է։ Որքան շուտ տեղի կունենա դա, այնքան լավ կլինի ապագա սերունդների համար»,- նշել է նա։

NO COMMENTS

LEAVE A REPLY