ՌԴ-ն պատրաստ է 100 տոննա կշռող բալիստիկ հրթիռ ստեղծել. Ռոգոզին

ՌԴ-ն պատրաստ է 100 տոննա կշռող բալիստիկ հրթիռ ստեղծել. Ռոգոզին

SHARE

Ռուսական արդյունաբերությունը պատրաստ է ստեղծել «Բարգուզին» երկաթուղային մարտական հրթիռային համալիր և 100 տոննա կշռող բալիստիկ հրթիռներ 2018-2025 թվականների սպառազինությունների պետական ծրագրում այդ որոշման կայացման և ընդգրկման դեպքում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Նշվում է, որ «Մոլոդեց» հրթիռով երկաթուղային մարտական հրթիռային համալիրը հանվել է սպառազինությունից 2005 թվականին՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման մասին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանագրի դրույթների համաձայն: Հաղորդվում է, որ 2010 թվականին այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի միջև ստորագրված նոր պայմանագիրը չի արգելում նոր հրթիռային համալիրների ստեղծում:
Նշվում է, որ նոր երկաթուղային մարտական հրթիռային համալիրը զգալիորեն գերազանցելու է նախորդին իր ճշգրտությամբ, հրթիռների թռիչքի հեռահարությամբ և այլ բնութագրիչներով:

 

NO COMMENTS

LEAVE A REPLY