Պուտինը հավանության է արժանացրել Հայաստանի հետ 2 երկրների ուժերի միացյալ խմբավորման մասին...

Պուտինը հավանության է արժանացրել Հայաստանի հետ 2 երկրների ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը

SHARE

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով հավանության է արժանացրել Հայաստանի հետ երկու երկրների ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի՝ ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ կառավարության առաջարկը»,- ասված է փաստաթղթում:
Հրամանագրի տեքստի համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ հայկական կողմի հետ բանակցություններ անցկացնել և պայմանավորվածություններ ձեռք բերելուն պես Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը:

NO COMMENTS

LEAVE A REPLY