Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի քայլը սպասելի էր

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի քայլը սպասելի էր

SHARE

Պոլսո Հայոց պատրիարքություը իր հիմնադրման ժամանակից ի վեր՝ 1461 թ. սուլթան Մեհմեթ 2-րդի նախաձեռնությամբ, գրեթե միշտ էլ տարել է թուրքական քաղաքական գիծը: Շատ քիչ թվով պատրիարքներ են եղել, որոնք փորձել են հակադրվել թուրքական գծին և առաջ տանել հայության շահերը: Պատրիարքությունը իր դերը և նշանակությունը պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860 թ.) ընդունումից հետո։ Սակայն հիմնական խնդիրների լուծման հարցում այն միշտ էլ առաջնորդվում էր Օսմանյան կասրության քաղաքական և տնտեսական առաջնահերթություններով: Իսկ Մուստաֆա Քեմալի իշխանության գալուց հետո Հայոց պատրիարքության դերը սիմվոլիկ փորձ արվեց մեծացնել: Հետևաբար հունիսի 2-ին Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության նախագծի վերաբերյալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Աթեշյանի նամակը Էրդողանին բնավ էլ զարմանալի չէր և տեղավորվում է վերը նշվածի տրամաբանության մեջ: Հիշեցնենք, որ Աթեշյանը Էրդողանին հղած նամակում Պոլսո պատրիարքության անունից վշտակցություն էր հայտնել Բունդեսթագի նախագծի համար և վերահաստաել իրենց հավատարմությունը թուրքական իշախանություններին:

պատմաբան Գևորգ Մելքոնյան

NO COMMENTS

LEAVE A REPLY