«Պետք է պատրաստվենք մեծ պատերազմի ու մշակենք զսպման հստակ մեխանիզմներ»:

«Պետք է պատրաստվենք մեծ պատերազմի ու մշակենք զսպման հստակ մեխանիզմներ»:

SHARE

Այս օրերին հատկապես ադրբեջանական մամուլում շրջանառվում է, որ մայիսի 9-ին` Հայրենական մեծպատերազմի 71-ամյակին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կլինի Մոսկվայում: Իսկ ղարաբաղաադրբեջանական սահմանում այս ընթացքում հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժերեն նկատվում: Այս համատեքստում, թե ինչ սպասել մայիսյան եռատոնին, «Իրավունքը»  հետաքրքրվեց«Արեւելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ: Նրակարծիքով` Ալիեւի հնարավոր այցը Մոսկվա եւ մասնակցությունը Հայրենական պատերազմի հաղթանակիննվիրված միջոցառումներին, ունի ընդամենը սիմվոլիկ նշանակություն.

-Բայց միաժամանակ ընդգծում է Ռուսաստանի կարեւոր դերը տարածաշրջանում: Եվ հրադադարը` ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ, այնպես էլ 1994 թ. հաստատվեց Մոսկվայի միջնորդությամբ, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարածաշրջանում Մոսկվան բավականին ազդեցություն ունի եւ կարողանում է ազդել հակամարտ կողմերի վրա:

Պարոն Մելքոնյան, այս օրերին հակառակորդի զինուժի կուտակումներն ու ակտիվ տեղաշարժերը կարելի՞համարել որպես նախապատրաստական աշխատանք` նոր լարվածության:

— Սահմանին ուժերի կուտակումը նախ պետք է դիտարկել մասշտաբային պատերազմ սկսելու Ադրբեջանի արկածախնդրության համատեքստում: Իսկ վերջին իրադարձությունները, ցավոք, դրա վկայությունն են: Այստեղ այլ հարց է առաջանում` ինչպե՞ս կանխել սպասվող լարվածության մեծացումը, կամ փորձել դրանից օգտվել: Կարծում եմ` ՀՀ կառավարության կողմից Արցախի անկախության ճանաչմանն ուղղված քայլերը որոշակի զսպվածություն կբերեն ե՛ւ միջազգային հանրության, ե՛ւ ադրբեջանական շրջանակներում:

— Այս իրավիճակում Մոսկվայում եռակողմ հանդիպում իրատեսակա՞ն եք համարում, թե՞ ոչ:

— Հանդիպումներ հնարավոր են ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ այլ մայրաքաղաքներում, բայց հարց է առաջանում, թե այդ հանդիպումներն ի՞նչ են տալիս կողմերին, եւ արդյոք կողմերն այդ հանդիպման արդյունքում կգան համաձայնության: Վերջին տարիների բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ հանդիպումները հիմնականում չեն բավարարում ադրբեջանական կողմին, եւ նա ձգտելով փոխել բանակցային ֆորմատը` միաժամանակ շատ ակտիվ պատրաստվել է պատերազմի: Ընդ որում` բացահայտ հայտարարելով ռազմական գործողություններ սկսելու իր մտադրության մասին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Բլումբերգին, որտեղ նախագահն անդրադարձել էր բանակցային գործընթացը շարունակելու նպատակահարմարությանը, ուղերձ էր նաեւ Մինսկի խմբի երկրներին, որ չի կարելի տարիներով բանակցել եւ միաժամանակ լարվածությունը սահմանին մեծացնել: Միջազգային պրակտիկայում չկա նման երեւույթ, եւ այս առումով եւս Արցախի հիմնախնդիրը յուրահատուկ է: Հետեւաբար, պետք է մտածենք խնդիրը ոչ ստանդարտ մեթոդներով լուծելու մասին, քանի որ ստանդարտ մեթոդները մեզ այդպես էլ արդյունք չտվեցին` 1994 թ. ձեռք բերվածը ամրապնդելու ուղղությամբ:

Մայիսի 9-ին սպսե՞լ մեծ բախման, թե՞ հնարավոր է այն ավարտվի եռատոնը դարձնելով քառատոն:

— Հիմա մեր խնդիրն է առաջին հերթին ձեռք բերած հաջողության պահպանումը, ինչը ապրիլյան կարճ պատերազմի հետեւանքով վտանգված է: Իսկ ինչ վերաբերում է` մայիսի 9-ին սպասել մեծ բախման, թե` ոչ, ապա դեպքերի նման զարգացման դեպքում մեծ պատերազմը անխուսափելի է, եւ դա ակնհայտ էր դեռ տարիներ առաջ: Այստեղ խնդիրն այն չէ, թե այն կսկսվի մայիսի 9-ին, թե` սեպտեմբերի 21-ին, այստեղ խնդիրն այն է, որ մենք պետք է պատրաստվենք մեծ պատերազմի ու մշակենք զսպման հստակ մեխանիզմներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://iravunk.com/

NO COMMENTS

LEAVE A REPLY