Պետք է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը-Մերկել

Պետք է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը-Մերկել

SHARE

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դաշնային կանցլերի վարչական ապարատի շենքում RTLհեռուստաալիքին հարցազրույց է տվել, որի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը հարգելու անհրաժեշտության մասին:

«Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար Գերմանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը: Ես ինքս Բունդեսթագի անդամ եմ և գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում բանաձևի վերաբերյալ հայտարարություն անել: Միայն ասեմ, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»,- ասել է Մերկելը հարցազրույցի ժամանակ:

NO COMMENTS

LEAVE A REPLY