Պետքարտուղարություն. «Հայ» տերմինը Թուրքիայում դեռեւս վիրավորանք է համարվում

Պետքարտուղարություն. «Հայ» տերմինը Թուրքիայում դեռեւս վիրավորանք է համարվում

SHARE

Թուրքիայում հայերը, ալավիները եւ քրիստոնեաները պարբերաբար ատելության եւ խտրականության են ենթարկվում: Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում:

«Հայ» տերմինը դեռեւս վիրավորանք է համարվում, նշված է զեկույցում:

Նշվում է, որ օգոստոսի 12-ին 2 անհայտ անձինք ռասիստական գրառումներ են կատարել Ստամբուլում հայկական դպրոցի պատին՝ «Տառապանք հայերին» եւ «Ես կրում եմ Քուրշաթի (թուրք ազգայնական – խմբ.) ատելությունը»:

«Միջադեպը քիչ է լուսաբանվել կառավարամետ լրատվամիջոցներում»,- նշվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նաեւ հիշեցրել են, որ Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանը հայց է ներկայացրել նախագահ Էրդողանի դեմ՝ հոկտեմբերի 15-ին Տրապիզոնում իր ելույթի ժամանակ հակահայկական արտահայտությունների ենթադրյալ անտեսման հետ կապված: Փայլանը հայտարարել է, որ Էրդողանը օրենքը խախտել է, որն արգելում է «ժողովուրդների միջեւ ատելության եւ թշնամանքի հրահրումը»:

«Հոկտեմբերի 15-ի հանրահավաքի ժամանակ մասնակիցներն իբր վանկարկել են՝ «հայ վիժվածքները չեն կարող մեզ խանգարել», մինչդեռ նախագահը եւ ներկա եղած նախարարներն ու կազմակերպությունների անդամները նրանց կանգնեցնելու ոչ մի փորձ չեն արել»,- նշված է փաստաթղթում:

NO COMMENTS

LEAVE A REPLY