Պատմաբան.«Որոշ երկրներ խնդիր են դրել սրել իրավիճակը Միջին Ասիայում»:

Պատմաբան.«Որոշ երկրներ խնդիր են դրել սրել իրավիճակը Միջին Ասիայում»:

SHARE

«Արևելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Միջին Ասիայում տեղի ունեցող իրադարձություններին փաստեց.«Իրավիճակը Միջին Ասիայում ԽՍՀՄ փոլուզումից հետո բավականին սրվեց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տեղի պետությունների մեծ մասը տարածքային չկարգավորված հարաբերություններ ունեն միմյանց հետ եւ եթե սրան էլ ավելացնենք իսլմասիտ ծայրահեղականների գործոնը, ապա իրավիճակը իսկապես լուրջ է: Ցավոք, իրավիճակը գնալով ոչ թե կարգավորվեց, այլ ավելի սրվեց, ինչին ականատեսն եղանք վերջերս Ուզբեկստանի եւ Ղրղստանի միջեւ կրկին տարածքային կոնֆլիկտի բռնկմամբ»,-ընդգծեց Գ. Մելքոնյանը:

Խոսելով Միջին Ասիայում տեղի ունեցող գործընթացների վրա Թուրքիայի ունեցած դերի մասին, մեր զրուցակիցը նկատեց.«Թուրքիայի համար Խրհրդային Միության փլուզումը մեծ «հնարավորություններ» բացեց ոչ միայն կովկասյան տարածաշրջանում, այլեւ Միջին Ասիայի երկրներում ակտիվ գործելու համար, ինչին ականատեսն ենք լինում: Այսօր մեր հասարակությունը  քիչ է տեղեկացված Միջին Ասիայում ընթացող գործընթացներին, որը մեզ համար շատ կարեւոր է:  Օրինակ նա քիչ գիտի  Ուրկունի, որը թարքմանաբար նշանակում է փոթորկում, հուզում, խնդրի մասին. Ղրղզստանում 2016-ին պատրաստվում են նշելու ռուսների կողմից ղրղզների ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այս դեպքերը Թուրքիան եւ Միջին Ասիայում իրավիճակը սրել ցանկացող որոշ երկրներ փորձում են ներկայացնել, որպես ռուսների կողմից ղրղզների ցեղասպանություն, ինչն իրականության հետ ոչ մի կապ չունի: Բայց քանի որ,  որոշ երկներ խնդիր են դրել սրել իրավիճակը Միջին Ասիայում, այդ պատճառով էլ վերջին տարիներին շատ ակտիվ աշխատում են 1916 թվականին Ղրղստանի Թուրքեստան նահանգում տեղի ունեցած քաղաքացիական ընդհարումները ներկայացնել որպես ցեղասպանություն:  Մյուս կողմից էլ`այդ ուժերը փորձում են սրել ղրղզա-ուզբեկական հարաբերությունները եւ Միջին Ասիայում նոր կոնֆլիկի օջախ ստեղծել: Եթե սրան էլ գումարենք վերջերս սրված ռուս-թուրքական հարաբերությունները, ապա թուրքական գործոնի ակտիվացումն այսպես կոչված ղրղզների ցեղասպանության թեմայի արհեստական ակտիվացման վերաբերյալ սպասելի է»,-նշեց պատմաբանը: Ըստ նրա, Հայաստանի համար եւս այս  թեման շատ կարեւոր է, ուստի Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի ղրղզների «ցեղասպանության» թեման միջազգային հնչեղություն եւ տարածում ունենա.«Սա սպառնալիք է նաեւ մեզ համար , քանի որ հայերին եւս մեղադրում են Միջին Ասիայի ժողովուրդների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, ինչն  իհարկե թուրք-ադրբեջանական պրոպագանդա է: Հետևաբար Ուրկունի հարցում մենք պետք է զգոն լինենք եւ թույլ չտանք, որ որոշ ուժեր փորձեն առաջ տանել ղրղզների ցեղասպանության թեման եւ հայերին ու ռուսներին մեղադրեն Միջին Ասիայի ժողովուրդների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ, ինչը որեւէ առնչություն չունի պատմության հետ , այլ զուտ արհեստական թեզ է»,-եզրափակեց Գեւորգ Մելքոնյանը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

http://iravunk.com/

NO COMMENTS

LEAVE A REPLY