Ուկրաինան չի ճանաչում Ղարաբաղը և ողջունում է Ադրբեջանի դիրքորոշումը-Պորոշենկո

Ուկրաինան չի ճանաչում Ղարաբաղը և ողջունում է Ադրբեջանի դիրքորոշումը-Պորոշենկո

SHARE

Ուկրաինան անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը. Բաքվում ադրբեջանցի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսին այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

«Ուկրաինան իր հերթին ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի բացարձակ անընդունելիությունը և ողջունել Ադրբեջանի հաստատուն դիրքորոշումը Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում»,- «Ինտերֆաքս-Ուկրաինա» ծառայության փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն:

Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ երկու երկրները շահագրգռված են ռազմատեխնիկական համագործակցության զարգացմամբ:

NO COMMENTS

LEAVE A REPLY