Մոսկվան Ռուսաստանի հեղինակությունն ու շահերը խաղասեղանին չի դնի՝ հանուն Բաքվի

Մոսկվան Ռուսաստանի հեղինակությունն ու շահերը խաղասեղանին չի դնի՝ հանուն Բաքվի

SHARE

Մոսկվայում չկան այնպիսի միամիտ մարդիկ, որոնք կարող են Ադրբեջանի հավակնությունների պատճառով խաղասեղանին դնել տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությունն ու շահերը: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե իր երկիրը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, քաղաքագետը նշեց, որ դա շատ ավանդական, հերթական եւ ոչինչ չպարտադրող հայտարարություն էր: «Ինչ վերաբերում է մոտիվացիային, անխոս, խոսքը քաղաքականության մասին է, եւ այդ մոտիվացիայի էությունն է հասնել նրան, որ Մոսկվան պաշտպանի Ադրբեջանի հավակնությունները ղարաբաղյան հակամարտությունում: Սակայն դա անհնար է, քանի որ Մոսկվայում չկան այնպիսի միամիտ մարդիկ, որոնք կարող են խաղասեղանին դնել տարածաշրջանում Ռուսաստանի շահերը»,- ասել է քաղաքագետը:

NO COMMENTS

LEAVE A REPLY