Մեր ոգևորությունը Բունդեսթագի որոշման վերաբերյալ շտապողական է

Մեր ոգևորությունը Բունդեսթագի որոշման վերաբերյալ շտապողական է

SHARE

1878 թ. Բեռլինի կոնգրեսից հետո, ինչպես շատ տերություններ, այնպես էլ Գերմանիան միշտ փորձել է Հայկական հարցը ծառայեցնել որպես Թուրքիայի վրա ճնշման միջոց, իսկ թե ինչ հետևանքներ ունեցավ հայության համար՝ մեզ հայտնի են: Հետևաբար հունիսի 2-ի Գերմանիայի Բունդեսթագի որոշումը տեղավորվում է բացառապես այդ տրամաբանության մեջ և մենք չպետք է ոգևորվենք, քանի որ դա լոկ բանաձևի նախագիծ է: Իսկ Գերմանիայի պարագայում պատմությունը մեզ ցույց է տվել, որ Հայկական հարցի պատճառով գերմանական կողմը կտրուկ չի գնա Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը, քանի որ ինչպես 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին, այնպես էլ հիմա Թուրքիան հանդիսանում է գերմանացիների հիմնական գործընկերը Արևելքում: Բայց պատմությունից մենք քիչ դասեր ենք քաղել,  և ամեն անգամ շատ արագ ոգևորվելով՝ հայտվում ենք փակուղային վիճակում: Եթե ուսումնասիրենք Հայկական հարցի 1912-1914 թթ. պատմությունը, ապա ևս մեկ անգամ կհամոզվենք, որ այն մեծ պետությունների կողմից դիտարկվել է լոկ Թուրքիայի վրա իրականացվող ճնշման գործիքներից մեկը, իսկ ավելի կոնկրետ բլիթի ու մտրակի քաղաքականությունը: 100 տարի անց էլ մենք շարունակում ենք էմոցիոնիալ մոտեցում ցուցաբերել այն երկրների նկատմամբ, որոնք իրենց խորհրդարանական բանաձևերում թեկուզև սիմվոլիկ հիշատակում են Հայոց ցեղասպանության մասին: Բայց գլխավոր հարցը մնում է այն, թե այդ քննարկումները և բանաձևերը գործնականում ինչ են տվել ու ինչ կարող են տալ հայությանը: Այո΄, նման գործընթացը նպաստում է Հայոց ցեղասպանության միջազգայնացմանը, բայց հիմնական խնդիրը եղել և մնում է այն, որ այդ գործընթացը հիմնականում ծառայում է մեծ պետություններին, այլ ոչ թե հայությանը, հետևաբար, մեր ոգևորությունը հունիսի երկուսի Բունդեսթագի որոշման վերաբերյալ շտապողական և ավելի շատ էմոցիոնալ պոռթկում էր:

 

պատմաբան Գևորգ Մելքոնյան

NO COMMENTS

LEAVE A REPLY