Մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին եւ պատասխանատու օրեր-Սերժ Սարգսյան

Մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին եւ պատասխանատու օրեր-Սերժ Սարգսյան

SHARE

Հուլիսի 22-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումների արդյունքները:

«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ եւս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին եւ պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք:

Մեկ անգամ եւս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին եւ հարազատներին: Բոլորս պարտք ունենք նրա առաջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի եւ նման ողբերգություն այլեւս չկրկնվի:

Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ եւ ուժի կիրառմամբ: Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետեւանքներով հենց մեր երկրի եւ պետականության համար:

Հայաստանում բռնի ուժով, հարձակումով եւ պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի եւ մեր հասարակության, պետության հասունության կարեւորագույն քննություն… Մեկ անգամ եւս բոլորիս զգոնության եւ զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»,-ասել է ՀՀ Նախագահը խորհրդակցության ժամանակ:

NO COMMENTS

LEAVE A REPLY