Մենք չենք վստահում Էրդողանին-Սերժ Սարգսյան:

Մենք չենք վստահում Էրդողանին-Սերժ Սարգսյան:

SHARE

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական հեղինակավոր Bild պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի նախագծին։ ՀՀ նախագահը նշել է, որ ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը որևէ կերպ կապված չէ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և փախստականների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Սարգսյանը նշել է, որ այդ պայմանավորվածությունները բազմիցս խախտվել են և կանխազգացում ունի, որ չափազանց բարդ է լինելու Թուրքիայի նման գործընկերոջ հետ երկարատև ժամկետներում կյանքի կոչել դրանք։ Լրագրողի հարցին, թե կարո՞ղ է արդյոք Եվրոպան վստահել Թուրքիային, Սարգսյանն ասել է. «Ես չեմ կարող խոսել Եվրոպայի փոխարեն, բայց հենվելով մեր փորձի վրա, կարող եմ ասել հետևյալը՝ ոչ, մենք չենք վստահում Էրդողանին։ Օրինակ՝ Ցյուրիխի արձանագրությունները. Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է վավերացներ դրանք, բայց Էրդողանը խոչընդոտեց»։

NO COMMENTS

LEAVE A REPLY