Մենք դեպքի պահին չգիտեինք, թե որ երկրի օդանավն է-Էրդողան

Մենք դեպքի պահին չգիտեինք, թե որ երկրի օդանավն է-Էրդողան

SHARE

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված նոր հայտարարություն է արել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ «… Տեղի ունեցածի մասին գիտեն բոլորը։ Մենք դեպքի պահին չգիտեինք, թե որ երկրի օդանավն է խախտել եւ զգուշացումներից հետո է գրանցվել միջադեպը։ Մենք կարծում ենք, որ նման միջադեպի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները չպետք է զոհաբերվեն»,-ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ ինքն այն կարծիքին է, որ պետք է հարգել Պուտինի հայտարարությունները։

Ակնհայտ է, որ նման հայտարարություններով թուրքական կողմը ցանկանում է վերականգնել նախկին հարաբերությունները ռուսական կողմի հետ և թույլ չտալ Թուրքիայի մեկուսացումը Արևմուտքի կողմից, որի դրսևորումներից մեկը հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի ընդունումն էր Բունդեսթագի կողմից:

NO COMMENTS

LEAVE A REPLY