Մեծ պետությունները թույլ չեն տալու Մոսուլի բռնակցումը Թուրքիայի կողմից-Գ. Մելքոնյան

Մեծ պետությունները թույլ չեն տալու Մոսուլի բռնակցումը Թուրքիայի կողմից-Գ. Մելքոնյան

SHARE

Մոսուլ քաղաքի ազատագրման և տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման հարցերի շուրջ զրուցեցինք «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանի հետ:

Պարոն Մելքոնյան ինչպես եք գնահատում Իրաքի բանակի և քրդական զինված խմբավորումների կողմից Մոսուլ  քաղաքի ազատագրման համար սկսված մարտերի ընթացքը և հնարավոր հետևանքները.

Մոսուլ քաղաքի ազատագրման համար սկսված գործողությունների ժամանակը պատահական չէ ընրտվել: Իրականում ԱՄՆ-ն և իր դաշնակիցները ցանկանում են ցույց տալ, որ Իսլամական պետության դեմ իրենք պայքարում են ոչ միայն օդային ավիահրվածների միջոցով, այլև ցամաքային կոնկրետ գործողություններով, քանի որ վերջին շրջանում միջազգային հանրության կողմից հաճախակի ենթարկվում են քննադատության իսլամիստների դեմ պայքարում կոնկրետ արդյունքեր չունենալու պատճառով: Սակայն հարց է առաջանում, թե Մոսուլի ազագրման հետևանքով այնտեղց դուրս եկած հազարավոր ահաբեկիչները  որտեղ են շարունակել իրենց պատերազմը և կարծում եմ բոլորիս համար էլ պարզ է, որ նրանք տեղափոխվելու են Սիրիա: Մոսուլի ազատագրումից հետո իսլամիստների կողմից մեծ հարվածի տակ են ընկնելու Սիրիայի Դեր  Զոր քաղաքի պաշտպաններն, որոնց իրավիճակը առանց այն էլ շատ բարդ է, քանի որ տևական ժամանակ է ինչ գտնվում են շրջափակման մեջ: Մյուս կողմից էլ  Մոսուլի համար մղվող մարտերը աչքի չեն ընկնում իրենց սրությամբ և շատ վերլուծաբաններ կարծում են, որ գոյություն ունի համապատասխան պայմանավորվածություն երկու կողմերի միջև և ահաբեկիչները գրեթե առանց լուրջ կռիվների կհանձնեն քաղաքը և այստեղ առաջ է գալիս գլխավոր հարցը, թե նրան ինչ կստանան դրա դիմաց:

Ինչպես եք գնահատում Էրդողանի այն հայտարարությունը, որ Թուրքիային այլևս չի բավարարում իրենց պարտադրած սահմանները և, որ Մոսուլը թուրքական քաղաք է.

Շատ տեղին հարց բարձրացրեցիք: Այո, վերջին վրջանում Իրաքի և Սիրիայի հարցում Թուրքիան մեծացնում է իր ճնշումը և փորձում թելատրել իր շահերը տարածաշրջանում: 1920 թ. Թուրքիայի Հանրապետությունը ցանկացավ միացնել Մոսուլը, բայց արևմտյան տերությունները նրան թույլ չտվեցին: Թուրքին միշտ էլ ցանկացել է իրեն միացնել նավթով հարուստ Մոսուլը՝ հիմնվելով տեղի սյունի բնակչության վրա: Սակային, ինչպես 1920 թվականին, այնպես էլ հիմա, համոզված եմ, որ տարածաշրջանում լուրջ շահեր ունեցող մեծ պատությունները թույլ չեն տալու Մոսուլի բռնակցումը Թուրքիայի կողմից:

NO COMMENTS

LEAVE A REPLY