Մեծամորի ատոմակայնը վտանգ է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ողջ Եվրոպայի...

Մեծամորի ատոմակայնը վտանգ է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ողջ Եվրոպայի համար-Ռ.Մինեսկուն

SHARE

Եվրոպական հանձնաժողովը պետք է ստուգումներ անցկացնի՝ Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանում (ԱԷԿ), որովհետև ցանկացած ԱԷԿ ունի առավելագույն շահագործման ժամկետ:Այդ մասին ԱզերԹաջի գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպական ժոովրդական կուսակցության՝ Քրիստոնեական-դեմոկրատական խմբի անդամ Ռամոնա Նիկոլե Մինեսկուն:

«Եվրահանձնաժողովը պետք է ստուգումներ անցկացնի Մեծամորի ԱԷԿ-ում և մենք պետք է վստահ լինենք, որ այդ կայանը պատասխանում է արդյոք ժամանակակից չափանիշներին, թե ոչ: Ես  կասկածում եմ: Որովհետև ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետը կազմում է 25, առավելագույնս 40 տարի: 40 տարուց հետո, նման կայանները պետք է փակվեն և նորերը կառուցվեն: Համարում եմ, որ Եվրահանձնաժողովի մակարդակով պետք է լուրջ ու անհրաժեշտ որոշում ընդունվի»,-նշել է Ռ. Մանեսկուն: «Այդ էլեկտրակայանները վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ողջ Եվրոպայի համար»,- ասել է նա:

NO COMMENTS

LEAVE A REPLY