Մարիա Զախարովա. ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կառուցողական է եղել

Մարիա Զախարովա. ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կառուցողական է եղել

50
0
SHARE

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կառուցողական է եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ առաջարկներ։ Նրա խոսքով՝ ԼՂ հիմնահարցի շուրջ հանդիպումները ռուսական կողմի հետ անկասկած կշարունակվեն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպել է հունվարի 24-ին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։

NO COMMENTS

LEAVE A REPLY