ՄԱԿ-ը բացահայտել է, որ Հյուսիսային Կորեան զենք է մատակարարում Աֆրիկային

ՄԱԿ-ը բացահայտել է, որ Հյուսիսային Կորեան զենք է մատակարարում Աֆրիկային

SHARE

ՄԱԿ-ի խաղարարներն Աֆրիկայում կազմակերպության պատժամիջոցներին ենթարկված Հյուսիսային Կորեայի սպառազինություն են հայտնաբերել: Այս մասին գրում է Associated press-ը՝ վկայակոչելով ներքին օգտագործման համար պատրաստված զեկույցը:

Նշվում է, որ Փհենյանն անտեսում է պատժամիջոցները՝ զինծառայողների մարզումներ անցկացնելով եւ սպառազինություն մատակարարելով: Մասնավորապես, հիշատակվում է վերջերս 30 հազար նռնակ փոխադրող նավ կանգնեցնելու մասին, որոնք թաքցրել էին Եգիպտոս ուղեւորվող նավում: Բացի այդ, հյուսիսկորեացի զինծառայողների են տեսել Անգոլայում եւ Ուգանդայում:

Ըստ Gazeta-ի՝ փորձագետները կարծում են, որ Աֆրիկայում գործունեություն ծավալելը Հյուսիսային Կորեային թույլ է տալիս նվազեցնել Չինաստանից աճող կախվածությունը:

NO COMMENTS

LEAVE A REPLY