Ղարաբաղում պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի-Սերգեյ Մարկով

Ղարաբաղում պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի-Սերգեյ Մարկով

SHARE

«Ադրբեջանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ շնորհելու նախաձեռնությունը իրականում նորություն չէ: Ադրբեջանը նախկինում էլ հայտարարել էր, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ շնորհել: Սակայն, Իլհամ Ալիևի տվյալ նախաձեռնությունը ունի այլ, կարևոր նշանակություն»:

Այս մասին հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը:

Նրա խոսքով, պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահի տվյալ հայտարարությունը համընկավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական տարածաշրջանային այցի հետ:

«Սրանք միմյանց հետ կապված հարցեր են: Տվյալ պահին Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունը բանակցային գործընթացին: Եւ համանախագահները, և Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի ղեկավարությանը կոչ են անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Բանն այն է, որ ընթացիկ տարվա ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո պարզ դարձավ, որ հակամարտությունը սառեցված չէ, պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել»:

NO COMMENTS

LEAVE A REPLY