Ղարաբաղում կարող է մեծ պատերազմ սկսվել. Թոմաս դե Վաալ

Ղարաբաղում կարող է մեծ պատերազմ սկսվել. Թոմաս դե Վաալ

SHARE

Անգլիացի փորձագետ Թոմաս դե Վաալը հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին: Նրա դասախոսությունից մի հատված հրապարակվել է Carnegie Europe Հիմնադրամի կայքում, որտեղ աշխատում է Թոմաս դե Վաալը:

Փորձագետը հիշիցրել է, որ ապրիլյան իրադարձությունները 1994 թվականից այս կողմ տեղի ունեցած ամենամասշտաբայինն բախումներն էին: Սակայն, հակառակ հայերի պնդումներին՝ դա ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակում չէր:

«Ըստ երևույթին, դա ստատուս քվոն սասանելու և հակամարտությունը կրկին միջազգային օրակարգ մտցնելու փորձ էր: Ամեն դեպքում՝ բախումներն ավարտվեցին Ադրբեջանի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների գրավմամբ և ադրբեջանական ժողովրդի համախմբմամբ», — ասել է Թոմաս դե Վաալը:

Փորձագետի կարծիքով, ապրիլյան մարտերը բացահայտեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության հարցում առկա մեծ ճեղքվածքը: Մայիսի 16-ին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան փորձեցին փակել այդ ճեղքվածքը՝ Վիեննայում կազմակերպելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Այդ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և հակամարտության կարգավորման համար բանակցություններ սկսելու շուրջ:

Թոմաս դե Վաալը համարում է, որ բանակցությունների հիմքում դրված կլինի խմբագրված սկզբունքները, որոնք առաջարկվել էին 2011 թվականին Կազանի հանդիպման ժամանակ: Դրանով հանդերձ, մարտական գործողությունների վերսկսման ռիսկը շատ մեծ է: Փորձագետը կարծում է, որ ապրիլյան բախումներից հետո ստեղծված իրավիճակը բերելու է կամ նոր քաղաքական գործընթացի մեկնարկի, կամ էլ նոր պատերազմի:

NO COMMENTS

LEAVE A REPLY