Ղարաբաղի կարգավիճակը չպետք է խախտի մեր երկրի տարածքային ամբողջականությունը-Ի. Ալիև

Ղարաբաղի կարգավիճակը չպետք է խախտի մեր երկրի տարածքային ամբողջականությունը-Ի. Ալիև

SHARE

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադառնալով Պետերբուգյան բանակցություններին և Արցախի կարգավիճակի խնդրին նշել է, որ, իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է լինել: Ադրբեջանի կազմում առկա է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Այն ինքնավարության կարգավիճակ ունի: Եվրոպայում, այլ երկրներում առկա են տարբեր կարգավիճակներ: Սակայն, այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Ալիևը նաև անդրադարձել է  ինչպես 2008 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից ստորագրված փաստաթղթերին, որը կոչվում է Մայնդորֆյան հռչակագիր, այնպես էլ այս ամիս Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտարարություններին, որտեղ հղում է արվում Հելսինկյան եզրափակիչ ակտին: Թող հայկական կողմը ուշադիր կարդա Հելսինկյան եզրափակիչ ակտը: Այնտեղ հստակորեն նշված են սկզբունքները և գերիշխողը տարածքային ամբողջականության սկզբունքն է-ասել է Ալիևը:

NO COMMENTS

LEAVE A REPLY