«Ղարաբաղը պետք է անվերապահորեն վերադարձվի Ադրբեջանին»-Թուրք գեներալ

«Ղարաբաղը պետք է անվերապահորեն վերադարձվի Ադրբեջանին»-Թուրք գեներալ

SHARE

«Թուրքիան՝ դա Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը՝ դա Թուրքիան է: Դրա համար էլ, օգոստոսի 30-ը հաղթանակի տոն է նաև Ադրբեջանի համար: Այն փաստը, որ մեր հայրենի հողերը գտնվում են թշնամու օկուպացիայի տակ, անշուշտ, շատ է անհանգստացնում յուրաքանչյուր թուրքի»:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ցամաքային զորքերի նախկին հրամանատար, պահեստի գեներալ Էրդալ Ջեյլանօղլուն:

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում եղել է 4 անգամ և կարող է վստահությամբ ասել, որ ադրբեջանական դիրքերը գնալով ավելի են ամրապնդվում: «Ես տեսել եմ, թե ինչ ոգևորությամբ են մեր ադրբեջանցի եղբայրները պատրաստվում Լեռնային Ղարաբաղի մյուս օկուպացված տարածքների ազատագրմանը: Այդ հողերը պետք է անվերապահորեն վերադարձվեն դրա տիրոջը: Եթե արդարության վերականգնման համար խաղաղ մեխանիզմներ չեն կիրառվում, ապա այլ մեխանիզմների կիրառումը դառնում է անխուսափելի»:

NO COMMENTS

LEAVE A REPLY